Ամառային դիմահարդարման գլխավոր միտումները

16:46   21 մարտի, 2014

Գարունը դեռ նոր է սկսվել, սակայն ոճաբաններն արդեն առաջարկում են 2014 թվականի ամռան գլխավոր միտումները։ Հաստ հոնքեր, խիտ թարթիչներ, պաստելային ստվերաներկեր, փայլող դեմք... Այս ամենը, եւ ոչ միայն, նորաձեւ է լինելու ամռանը։ Սակայն ամեն ինչ հերթով։

 

Գեղեցիկ հարդարված հոնքերն այլեւս նորաձեւ չեն։ Ամռանն արդիական կլինեն հաստ կամ տղայական հոնքերը:

 

Դեղձագույն այտափոշի։ Եթե գարնանն արդիական էր վարդագույն այտափոշին, ապա ամռան համար նախապատվությունը տվեք դեղձագույնին։

 

Ամառային դիմահարդարման գլխավոր շեշտը, կարծես, դրված է թարթիչների վրա՝ որքան փարթամ եւ խիտ, այնքան լավ։

 

Ւնչ վերաբերում է ստվերաներկին, ապա նախապատվությունը պետք է տալ պաստելային երանգներին, ինչպես նաեւ սպիտակ եւ կապույտ գույներին։

 

Շրթներկի գույներից ամռանը նորաձեւ կլինեն նարնջագույնը, կարմիրը եւ բաց վարդագույնը։

 Պատրաստեց՝ Շ.Շ.

Լուսանկարները՝  Elle-ի



© NEWS.am STYLE