Մադոննան ներկայացրել է իր MDNA կոսմետիկ շարքի հոլովակը

18:15   21 մարտի, 2014

Երգչուհի Մադոննան ներկայացրել է իր MDNA կոսմետիկ շարքի հոլովակը: Աստղը սեփական շարքը թողարկել է դեռեւս փետրվարին: Ապրանքն առայժմ հասանելի է միայն Ճապոնիայում, իսկ թե երբ կհասնի այլ երկրներ՝ հայտնի չէ:

Տեսանյութը նկարահանվել է 55-ամյա Մադոննայի վաղ շրջանի հոլովակների ոճով:

Կոնկրետ կոսմետիկայի մասին հոլովակում ոչինչ չի ասվում, սակայն մամուլում տեղեկություններ կան, որ MTG ապրանքանիշի հետ համատեղ Մադոննայի ստեղծած շարքը ներառում է կավե դիմակ, հակատարիքային քսուք եւ մաշկի ծերացման դեմ շիճուկ:



© NEWS.am STYLE