Ռիհանայի հաշվապահը երգչուհուն գնումներից կախվածության եւ փողերը վատնելու մեջ է մեղադրել

16:15   22 մարտի, 2014

Այսօր, կարծես, Ռիհանայի օրն է: Այս անգամ նորություններն այնքան էլ ուրախալի չեն երգչուհու երկրպագուների համար: 26-ամյա աստղը, ով ապշեցրել էր ներքնազգեստով հանրությանը ներկայանալով, շարունակում է իր նախկին հաշվապահի՝ Փիթեր Գունիսի հետ դատական քաշքշուքը:

Երգչուհին հաշվապահին իր ֆինանսական անհաջողությունների մեջ է մեղադրել: Times Live-ի փոխանցմամբ, արտիստուհին կարծում է, որ հենց նա է մեղավոր, որ երգչուհին քանդված տուն է ձեռք բերել Բեւեռլի Հիլսում, իսկ 2011 թվականի նրա շրջագայությունը շահութաբեր չի եղել. հաշվապահի մեղքով նա 9 միլիոն դոլար է կորցրել: Փիթերն անպատասխան չի թողել մեղադրանքները եւ երգչուհուն վատնող է անվանել: Երգչուհին երեկույթների ու զգեստների վրա հսկայական գումար է ծախսում:

Այս ամենի հետ մեկտեղ, դատարանի համար նոր փաստաթղթերում նշվում է, որ, Գունիսի կարծիքով, Last Girl on Earth համերգային շրջագայությունը չի բերել այն միլիոնները, ինչի մասին ասում է երգչուհին, քանի որ բավական մեծ գումար է ծախսվել դեկորացիաների ու տեխնիկայի վրա, կազմակերպիչները տեղերի սխալ հաշվարկ էին կատարել, իսկ Ռիհանան պարբերաբար չեղյալ է հայտարարել համերգները:

Ռիհանան իր հերթին հավաստիացնում է, որ Գունիսի հետ խորհրդակցությունները պետք է բարելավեին իր վիճակը, այլ ոչ թե սնանկացնեին: 2009 թվականին երգչուհու կարողությունը 11 միլիոն դոլար էր գնահատվում, իսկ տարեվերջին 2 միլիոն է մնացել: Երգչուհու կարծիքով, Գունիսը պետք է իրեն տեղյակ պահեր, արդյո՞ք ինքը կարող է զգեստ կամ տուն գնել:



© NEWS.am STYLE