Արամ MP3-ի «Not alone» երգը «պայթեցնում» է Youtube-ը։ Հրապարակումից հետո երգը մեկ միլիոնից ավելի մարդ է դիտել։ «Եվրատեսիլ»-ը կսկսվի մայիսի 6-ին Կոպենհագենում, մինչ այդ, Արամի երգը դիտումների քանակով բացարձակ առաջատար է։
Հիշեցնենք, որ բուքմեյքերական հայտնի William Hill գրասենյակն արդեն կատարել է «Եվրատեսիլ» մրցույթի իր խաղադրույքը: Արամ MP3-ն իր «Not alone» երգով ամենաբարձր՝ 2.10 գործակցի է հավակնում:
Երգի բառերի հեղինակը Vitamin ակումբից Արամի գործընկեր եւ ընկեր Գարիկ Պապոյանն է, երաժշտությունը գրել է Արամը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, իսկ հոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:
Երգը կարելի է դիտել նաեւ սոցիալական ցանցերում Արամ MP3-ի պաշտոնական էջերում.