14:16 22 մարտի, 2014Ռուսական հայտնի հաղորդավարուհի Դանա Բորիսովան համացանցի հիթն է դարձել: Նրա նախկին սիրեկանը, առանց Դանային զգուշացնելու, համացանցում ինտիմ լուսանկարներ է հրապարակել: Դրանցում շիկահերը մերկ կեցվածք է ընդունում փոքր-ինչ ամաչկոտ դեմքի արտահայտությամբ:
Լուսանկարներից երեւում է, որ դրանք արվել են բացարձակապես տնային դիտման համար: Հաղորդավարուհու նախկին սիրեկանը տեղեկացրել է, որ իրենց սիրային կապը, իբր, մի քանի ամիս է տեւել, սակայն վերջերս, իրեն անհայտ պատճառներով, ավարտվել է:

Դանան, իբր, դադարել է պատասխանել իր հեռախոսազանգերին եւ էլեկտրոնային նամակներին: Այդ պատճառով տղամարդը որոշել է նման կտրուկ քայլի գնալ եւ հաղորդավարուհուն հիշեցնել իր գոյության մասին՝ համացանցում տեղադրելով նրա բաց լուսանկարները:

Սակայն Դանան հանգիստ է արձագանքել: «Եթե այդ մարդը ցանկանում էր ինձ նեղացնել, նրա մոտ չստացվեց: Լուսանկարներում ոչինչ չկա, որը կարող էր ինձ տխրեցնել: Հասկանո՞ւմ եք, ես ցանկանում էի հանդիպել սովորական տղամարդու հետ, այլ ոչ թե հայտնի մեկի: Ես այնքան էի հոգնել պաթոսով տղամարդկանցից, որ վստահեցի Բլագովեշչենսկից այդ պատանյակին»,-հայտարարել է Դանան:
Աղբյուրը՝ Paparazzi, Dni, Комсомольская правда