Լեդի Գագայի նոր հոլովակը պայթեցնում է Youtube-ը. ավելի քան 1.5 մլն դիտում մեկ օրվա ընթացքում

12:58   23 մարտի, 2014

Ամերիկյան հայտնի երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է իր ARTPOP ալբոմի G.U.Y. երգի հոլովակը: Աստղի էպատաժային հոլովակի տեւողությունը շուրջ 12 րոպե է: Տեսանյութի ռեժիսորը հենց Գագան է:

G.U.Y.-ի նկարահանումները կատարվել են այս տարվա փետրվարի սկզբին, Կալիֆորնիայի «Hearst Castle» ամրոցում: Տեսանյութը համացանցում հայտնվել է երեկ եւ արդեն հասցրել է Youtube-ում ավելի քան 1.5 մլն դիտում գրանցել:

Հոլովակի անվանումը՝ G.U.Y., նշանակում է «աղջիկը քո տակ» (girl under you): Նշենք, որ տեսանյութում նկարահանվել են նաեւ «Իսկական տանտիկիններ Բեւեռլի Հիլզից» ռեալիթի-շոուի դերասանուհիներ Լիզա Վանդերփամփը, Քայլ Ռիչարդսը, Քիմ Ռիչարդսը եւ Իոլանդա Ֆոսթերը:



© NEWS.am STYLE