Տղամարդկանց լրտեսական խաղերը

00:19   22 նոյեմբերի, 2012

Եթե անգամ ձեզ թվում է, որ ամեն ինչ գիտեք ձեր տղամարդու մասին, ապա, հավատեցեք, որ մոլորության մեջ եք: Հենց այսպիսի եզրահանգման է եկել «Bull Guard» ընկերությունը` հարցում անցկացնելով ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում:

Հետազոտության արդյունքում ստացված տվյալներն այսպիսին են. յուրաքանչյուր հինգերորդ տղամարդն ունի գաղտնի էլեկտրոնային փոստ: Բոլորովին պարտադիր չէ, որ դա նախատեսված լինի «սիրավեպերի» համար: Նա կարող է դա օգտագործել նաեւ շփվելու համար այն ընկերների հետ, որոնք կնոջը դուր չեն գալիս, ստուգել իր բանկային հաշիվները: Յուրաքանչյուր քսաներորդ տղամարդ ունի «ձախ հեռախոս», որի մասին կինը չգիտի, իսկ 77% -ը խոստովանել է, որ մշտապես իր բջջայինց ջնջում է տեքստային հաղորդագրությունները:

Տղամարդկանց մեկ քառորդը խոստովանել է, որ «գետինը կմտներ», եթե ինչ-որ մեկը կարողանար Google-ում իրենց որոնման պատմությունը գտնել: Երկու երրորդն անգամ ամենադաժան փորձության դեպքում կնոջը չէր տա սոցիալական ցանցի էջի գաղտնաբառը, իսկ 23% -ը հայտարարել է, որ իրենց հեռախոսի կամ համակարգչի բովանդակությունը թաքցնում են իրենց «երկրորդ կեսից»:



© NEWS.am STYLE