10:06 25 մարտի, 2014Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հոլիվուդյան ճանաչված դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դարձել է Չելյաբինսկի պետական կամերային թատրոնի պատվավոր դերասան: Երբ Հոլիվուդի աստղը հերթական անգամ «Օսկար»-ի չարժանացավ, Չելյաբինսկի բնակիչները որոշեցին սատարել արտիստին: Թատրոնը Լեոյին «Օսկար» կինոմրցանակի տեսքով թուջե արձանիկ է ուղարկելու: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում կատարելով թատրոնի՝ հասարակայնության հետ կապերի հարցերով փոխտնօրեն Յուրի Սիչեւին:
Մարտի սկզբին Չելյաբինսկի թատրոնը Լեոնարդո Դի Կապրիոյի գործակալների միջոցով թատրոնի պատվավոր դերասան դառնալու առաջարկ էր ուղարկել արտիստին:

«Դերասանի գործակալները դեռեւս չեն պատասխանել Դի Կապրիոյին ուղարկված «Թատրոնի պատվավոր դերասան»-ի կոչումն ընդունելու խնդրանքին: Բայց 2014թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ընդհանուր ընկերների միջոցով դերասանին կփոխանցենք ամերիկյան «Օսկար» արձանիկի թուջե տարբերակը: Ընկերները կօգնեն մեզ արձանիկը հասցնել հասցեատիրոջը»,- տեղեկացրել են թատրոնում:
Սիչեւի խոսքով, արձանիկը պատրաստել են Չելյաբինսկի մարզի Կասլի քաղաքի վարպետները: Արձանիկի բարձրությունը 24 սմ է, քաշը՝ 1.4 կգ: