Գեր մարդիկ ավելի երջանիկ են, քան նիհարները

19:02   21 նոյեմբերի, 2012

Գիրանալու  բարձր ռիսկայնության համար պատասխանատու գենով մարդիկ 8 տոկոսով պակաս են տառապում դեպրեսիայով: 

The Telegraph հաղորդում է, որ այդպիսի  եզրահանգման են եկել գենետիկները: Ստացված տվյալների հիման վրա նրանք հայտարարել են, որ գեր մարդիկ ավելի երջանիկ են, քան նիհարները: Նոր տվյալները ի չիք են դարձնում նախկինում գոյություն ունեցող տեսակետը, թե ավելորդ քաշը  բերում է դեպրեսիվ վիճակի, իսկ այդ վիճակում մարդիկ, իրենց հերթին, քաշ են ավելացնում  սխալ սնվելու եւ ակտիվության  անկման պատճառով:

Բժիշկ Դեվիդ Մեյերը հայտարարել է, որ հայտնաբերված է  դեպրեսիայի նոր մոլեկուլյար հիմքը: «Անցյալում  երկվորյակների եւ բարեկամների վրա անցկացված  հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիաների դեպքերի մոտ 40 տոկոսը ժառանգական բնույթի են: Սակայն մինչ օրս կոնկրետ գեներ չեն  նշվել», - ասել  է նա:

Այս անգամ գիտնականները  հետազոտել են 21 երկրի կամավորների  ԴՆԹ-ի 17 հազար տեսակ:  Գիրացման գենի եւ դեպրեսիայի  ցածր ռիսկի միջեւ  հայտնաբերված կապը ավելի ուշ հաստատվել է  լրացուցիչ 3 հետազոտություններով:



© NEWS.am STYLE