Ի գիտություն աղջիկների. ինչպե՞ս ճիշտ մատանի կրել

20:16   27 մարտի, 2014

Գրեթե բոլոր աղջիկները սիրում են ոսկերչական զարդեր կրել: Իհարկե, հաճախ հարց է առաջանում, ինչպե՞ս են դրանք կրում: Երբեմն անճաշակությունն ու դրանց քանակությունն աղջկան սարսափելի գռեհիկ տեսք են տալիս:

Հոգեբանների կարծիքով, գոյություն ունի նվազագույնը երեք պատճառ, որոնք թույլ սեռի ներկայացուցիչներին ստիպում են մատանի կրել. սոցիալապես պաշտպանված լինելու ցանկություն, գեղեցիկ լինելու ձգտում եւ, իհարկե, տղաներին դուր գալու ցանկություն:

Հայտնի է, որ միջին դարերում մատանիներով առավելագույն զարդարում էին ձեռքի մատները: Այժմյան էթիկան փոքր-ինչ այլ կանոններ է թելադրում: Օրինակ՝ առօրյայի համար անհրաժեշտ է ընտրել բարակ մատանիներ, հնարավորինս պարզ դիզայնով: Քարերով մատանիները շատ երեկոյան տեսք ունեն. առօրյայում ցանկալի չէ դրանք կրել: Եթե դուք միջոցառման պետք է մասնակցեք, եւ այդ լինելու է ցերեկը, կարելի է փոքր քարով մատանի կրել: Բայց գույնը հնարավորինս չեզոք պետք է լինի, առանց ավելորդ փայլերի:

Ժամանակակից գործարար կանանց հոգեբանները խորհուրդ են տալիս սահմանափակվել միայն ամուսնական մատանիով: Այդ նշանակալիորեն կօգնի հուսալի մարդու կերպար ստեղծել: Իսկ ահա երեկոյան նորաձեւությունը ստեղծագործելու ավելի լայն հնարավորություն է տալիս: Օրինակ՝ էֆեկտիվ եւ միաժամանակ նորաոճ կերպար ստեղծելու համար կարելի է նախընտրությունը տալ ադամանդով մատանիներին: Երեկոյան ցուցահանդեսների եւ ցանկացած այլ երեկույթի մասնակցելու պարագայում հարմար են նույնիսկ տարբեր չափսերի քարերով զանգվածեղ մատանիները:

Վերջում մի մոռացեք, որ գունավոր քարերով մատանիներ կրելիս անհրաժեշտ է նույն երանգի եղունգների լաք ընտրել:

Նաեւ չի կարելի տարբեր մետաղներից մատանիներ համադրել: Օրինակ՝ միաժամանակ ոսկե եւ արծաթե մատանի կրել:

Աղբյուրը՝ otvetin.ru



© NEWS.am STYLE