11:04 26 մարտի, 2014Ճանաչված դերասանուհի Մոնիկա Բելուչին դարձել է Woman Madame Figaro ամսագրի իսպանական հրատարակության ապրիլյան թողարկման գլխավոր հերոսուհին: Ֆոտոսեսիայում գեղեցկուհի իտալուհին ներկայացել է Dolce&Gabbana-ի զգեստներով:


Վերջինների հետ (դիզայներներ Դոմենիկո Դոլչեի եւ Ստեֆանո Գաբանայի) աստղը վերջերսժամանել էր Մոսկվա՝ բարեգործական ընթրիքի: Դերասանուհին ռուսական մայրաքաղաքում բարեգործական երեկո է կազմակերպել՝ ի աջակցություն միայնակ մայրերի:



Միջոցառմանը մասնակցել են հաղորդավար Անդրեյ Մալախովը, երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, երգչուհի Նատալյա Իոնովան, երգիչ Սերգեյ Մազաեւը եւ ռուսական շոու-բիզնեսի այլ աստղեր: Կանանց մեծ մասը բարձրաշխարհիկ երեկույթին ներկայացել է Dolce&Gabbana-ից սեւ ժանյակավոր զգեստներով:
Աղբյուրը՝ digitalarea.eu