Թբիլիսիում մեկնարկում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների կինոյի փառատոնը

18:36   21 նոյեմբերի, 2012

Այսօր Թբիլիսիում մեկնարկում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների կինոյի 3-րդ փառատոնը: «Ինտերֆաքսը» հաղորդում է, որ փառատոնի ծրագրում ընդգրկված է մոտ 30 ֆիլմ ԱՊՀ 10 երկրներից՝ Վրաստան, Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ադրբեջան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ղրղըզստան:

Փառատոնը կբացի ռուս ռեժիսոր Անդրեյ Պրոշկինի «Օրդա» ֆիլմը: Հայաստանը կներկայացնի Ռոբերտ Դեֆի «Ձկնորսություն» ֆիլմը, որը նկարահանվել է Ռուսաստանի եւ Ուզբեկստանի հետ համատեղ:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ ԱՊՀ երկրների պրոդյուսերների մասնակցությամբ կլոր սեղան, որը նվիրված կլինի հետխորհրդային տարածքի երկրների համագործակցության հեռանկարներին:



© NEWS.am STYLE