5 փաստ, որ չգիտեք փորի մկանների ձգման մասին

20:15   28 մարտի, 2014

Փորի մկանների ձգման մասին, կարծես, ամեն ինչ գիտենք։ Ինչպե՞ս ճիշտ ձգել փորի մկանները, ի՞նչ պետք է հաշվի առնել այս վարժությունը կատարելիս։ Այս վերաբերվում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։ Նախքան փորի մկանների վրա աշխատելը, ծանոթացեք ձգմանը վերաբերվող կարեւոր փաստերին։

«Վերին» եւ «ներքին» ձգում գոյություն չունի

Իրականում ձգումը դժվար է բաժանել վերինի եւ ներքինի, քանի որ մկանի մանրաթելը գտնվում է ամբողջ փորի երկայնքով՝ վերեւից ներքեւ։ Այդ պատճառով, ձգման վարժություններ կատարելիս մանրաթելը միանման կրճատվում է ինչպես վերեւից, այնպես էլ ներքեւից։ «Վերին» եւ «ներքին» ձգման զգացողությունն առաջացնում է ողնաշարի մկանը, որը գտնվում է նրա ներքեւի հատվածում։ Հենց դա է ավելի ուժեղ աշխատում, երբ կատարվում է ոտքի բարձրացման վարժությունը։

Կանանց համար ավելի դժվար է ռելիեֆային ձգում կատարելը

Այդ բացատրվում է կնոջ օրգանիզմում տեստոստերոնի քիչ քանակությամբ։ Այս հորմոնը նպաստում է մկանների երկարացմանը եւ ճարպն այրելուն։ Այդ պատճառով կանանց համար դժվար է երկարացնել մկանները եւ ազատվել ավելորդ քաշից ոչ միայն փորի հատվածքում, այլեւ ամբողջ մարմնի։ Սրանով է բացատրվում, որ տղամարդկանց մոտ ավելի վառ են երեւում ձիգ մկանները։ Դրանք երեւում են, եթե մաշկի տակ եղած ճարպը 10-12% է։ Տղամարդու մարմնում ենթամաշկի ճարպի սահմանված չափը մարմնի զանգվածի 15%-ն է։ Կնոջ մոտ այդ ցուցանիշը 18-20% է։

Փորից ճարպը չի հեռանա, եթե միայն ձգում կատարեք

Ցավոք, միայն մկանների ձգումով ճարպը չի հեռանում։ Ֆիզիոլոգիական գործընթացներն այնպես են աշխատում, որ օրգանիզմը ճարպը հեռացնելու է ամբողջ մարմնից, ոչ թե միայն մեկ հատվածից։ Այդ պատճառով, փորից ճարպը հեռացնելու համար անհրաժեշտ է սննդակարգի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության համալիր մոտեցում։

Մկանների ձգման համար պարտադիր չէ ամեն օր կատարել այդ վարժությունը

Նախ, հարթ որովայնի համար մեկ վարժությունը բավարար չէ։ Անհրաժեշտ է ազատվել նաեւ ավելորդ ճարպից։ Հետո, շաբաթական երկու անգամ, 3-4 մոտեցմամբ մարզելով փորի մկանները, դուք նույն արդյունքը կունենաք, ինչ օրական 10 անգամ վարժություն կատարելիս։ Այդ պատճառով պարտադիր չէ ամեն օր մարզվել։

Միայն հարթ որովայնի համար փորի մկանների ձգում կատարելը բարդ է

Շատերը, նիհար լինելով, փորի վրա ճարպ ունեն։ Նրանք, որպես կանոն, ուզում են ձգել մկանները, բայց չնիհարել։ Այդ դժվար է անել։ Համալիր վարժություններն ազդում են մարմնի բոլոր մկանների վրա։ Եվ գեղեցիկը ոչ թե նիհար, այլ ձգված մարմինն է։ Այդ պատճառով, ճարպի բացակայությունն ու ձիգ մարմինը միշտ չէ, որ միեւնույնն են։ Ցանկալի է մարզել ամբողջ մարմինը՝ հատուկ ուշադրություն դարձնելով փորի մկաններին։

Աղբյուրը՝ hochu.ua



© NEWS.am STYLE