Մելաձեի նախկին կինն ընդդեմ Վերա Բրեժնեւայի

13:48   27 մարտի, 2014

Կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի նախկին կինը՝ Յանան, պատմել է ամուսնալուծության եւ աուտիզմով տառապող որդու մասին: Հիշեցնենք, որ 20 տարվա համատեղ կյանքից հետո Մելաձեն Վերա Բրեժնեւայի համար բաժանվել է կնոջից:

Յանան պատմել է, թե ինչպես է իմացել ամուսնու դավաճանության եւ Բրեժնեւայի հետ հանդիպումների մասին: Յանան դաստիարակում է 13-ամյա Ալիսային, 10-ամյա Լիային եւ աուտիզմով տառապող 9-ամյա Վալերային:

Բաժանման պատճառը դավաճանությունն է: Մելաձեի կյանքում այլ կին է հայտնվել՝ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնեւան:

«Երբ ես բացահայտեցի, որ ամուսնուս կյանքում այլ կին կա եւ այդ շատ վաղուց է եղել, սկզբում տառապանք էր ու արցունքներ: Այդ պարզապես չէր տեղավորվում գլխումս: Ես ընտրության առջեւ էի կանգնած. կա՛մ ընտրել ինքս ինձ՝ ապրելու համար, կա՛մ ընտանիքս, ինչպես անում են այն կանայք, ովքեր կարողանում են շատ բաների առջեւ փակել աչքերը: Հավանաբար, ինձ այդ պահին ամենից լավ հասկանում էր Վալերի Մելաձեի նախկին կինը՝ Իրինան: Ես կասկածներ ունեի, բայց վստահաբար չգիտեի: 2005 թվականին, երբ փոքր տղայիս էի սպասում, մեր հարաբերություններում ճգնաժամ զգացի, բնազդ, ժամանակավոր թուլություն: Դավաճանությունը կարողացա ներել: Իսկ հավաստիացումը, որ ես նկարի դեր եմ կատարում, որի հետեւում ամուսինս այլ կյանք է վարում, ես ստացա 2007 թվականին:

Բացահայտորեն կարող եմ ասել. ես այն կանանցից եմ, ովքեր, կասկածելով խաբեության մասին, կարող են ստուգել ամուսնու հեռախոսը: Այդ ժամանակ ես չկարողացա զսպել ինձ, հավաքեցի նրա համարը: Ասացի. «Ես ոչ մի նախատինք ու պահանջներ չունեմ: Ինձ համար Ձեզ զանգահարելը նվաստացուցիչ է: Բայց ես այս քայլին դիմում եմ մի պատճառով. ուզում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում իմ ընտանքում»: Պատասխանն անկեղծ չէր. «Մենք գործնական եւ ընկերական հարաբերությունների մեջ ենք, ինչպես հայր ու դուստր: Նա իմ ուսուցիչն է: Ոչինչ չկա»:

Հինգ տարի անց՝ 2013 թվականի սկզբին, Կոնստանտինի մոտ բարդ ժամանակաշրջան սկսվեց: Ես նույնիսկ խնդրեցի կարճ ժամանակով հետաձգել բաժանման գործընթացը: Կոստյան հեռացավ, զանգերին չէր պատասխանում: Այդ ժամանակ այդ կինը եկավ մեր տուն: Ինչո՞ւ: Ասաց, որ ցանկանում է օգնել: Իսկ ես կարծում էի, որ եկել է, որպեսզի դուրս գա ընդհատակից: Ես մի հարց ունեի. «Ինչի՞ համար էին այսքան կոտրված ճակատագրերը: Չէ՞ որ ես զանգել էի քեզ: Հաշվիր, թե քանի տարի ես ինձանից խլել, գրեթե 10 տարի»: Եվ ահա պատասխանը. «Պարզապես ես այն ժամանակ կարծեցի, որ այդպես ավելի լավ կլինի»,- Յանա Միլաձեի խոսքերն է փոխանցում «Комсомольская правда»-ն:

Դժվար բաժանումից հետո Մելաձեի նախկին կինն իր ամբողջ ժամանակը սիրելի տղամարդուն է նվիրում. «Եթե Կոստյան չհեռանար, ես երբեք չէի հանդիպի այն տղամարդուն, ում սիրում եւ հարգում եմ: Սակայն չեմ ցանկանում ապագային նայել: Ես սամուրայի նման եմ, սովորել եմ կյանքը զգալ յուրաքանչյուր շնչով»,- հայտարարել է Յանան:



© NEWS.am STYLE