Ռուսական առօրյա. Պետերբուրգի բնակչուհին գողացել է իր ղեկավարի սերմնահեղուկը, որպեսզի նրանից երեխա ունենա

14:14   27 մարտի, 2014

Սանկտ Պետերբուրգում յուրօրինակ դատական գործընթաց է սկսվել: Քաղաքի 36-ամյա բնակչուհին իր երեխայի շահերից ելնելով՝ դատական հայց է ներկայացրել: Երեխայի հայրն այդ կնոջ ղեկավարն է, բայց վերջինը տեղյակ չէ այդ մասին:

6 ամիս առաջ ոմն Աննա Վասիլեւա բարեհաջող մայր է դարձել: Մի քանի ամիս սպասելով՝ կինը դիմել է դատարան, որպես պատասխող-հայր նշելով իր ղեկավարին՝ շինարարական խոշոր ընկերության տնօրեն Ալեքսանդր Վիկտորովին: Դատարանի որոշմամբ կատարված գենետիկական հետազոտության եզրակացությունը հետեւյալն է. Ալեքսանդրն իսկապես Աննա Վասիլեւայի երեխայի հայրն է: Կայացած եւ ամուսնացած տղամարդը, ով արդեն երկու երեխա ունի, անկախ իր կամքից հայր է դարձել: Հայցվորը գողացել է նրա սերմնահեղուկը:

«Ասել, որ ցնցված եմ, կնշանակի՝ ոչինչ չասել,- ապշած տեսքով պատմել է Ալեքսանդր Պետրովիչը:- Աննան 4 տարի ինձ մոտ քարտուղարուհի է աշխատել: Այդ ամբողջ ընթացքում մեր միջեւ միայն գործնական հարաբերություններ են եղել: Իմ ընտանիքում ամեն ինչ կարգին է եւ սեռական բռնությամբ ես աշխատավայրում չեմ զբաղվում: Անկեղծորեն ուրախացա, երբ նկատեցի Աննայի հղիությունը: Նրա տարիքում ամուսնանալը եւ արժանի տղամարդ գտնելը, ումից կարելի է երեխա ունենալ, այնքան էլ դյուրին չէ: Եվ ահա այս հայտարարությունը»:

«Ես որոշեցի երեխա ունենալ եւ ուզում էի, որ երեխայիս հայրն Ալեքսանդր Պետրովիչը լինի,- անկեղծանում է Աննան:- Իսկ ի՞նչ: Նա բարետես եւ առողջ տղամարդ է, երեխաներ ունի, ես նրանց մեկ անգամ չէ, որ տեսել եմ, գեղեցիկ են: Որպես կին՝ նա ինձ վրա ուշադրություն չէր դարձնում, որքան էլ կարճ կիսաշրջազգեստ էի հագնում: Ահա եւ որոշեցի ամեն ինչ անել առանց նրա մասնակցության, առավել եւս, որ դրա հնարավորությունն ընձեռվեց»:

Վասիլեւայի խոսքով, տնօրենը սիրում էր մինչեւ ուշ աշխատել: Ասում էր՝ այդպես իրեն հարմար է եւ երեկոյան ավելի լավ է կարողանում մտածել: Այդպիսի աշխատանքային երեկոներին Վիկտորովին այցելում էր կինը: Պարզվեց, որ օրվա ավարտին Ալեքսանդր Պետրովիչը միայն մտածել չէ, որ կարողանում է:

«Գալով ամուսնու աշխատասենյակ՝ Սվետլանա Վիկտորովան միշտ փակում էր մուտքի դուռն ու խնդրում չանհանգսատցել,- պատմում է Աննա Վասիլեւան:- Նա հեռանում էր՝ պարզապես փայլելով ուրախությունից: Նրա գոհ դեմքից հասկանալի էր, թե ինչով էին զբաղվում փակ աշխատասենյակում: Մի անգամ Ալեքսանդր Պետրովիչի հեռանալուց հետո ես նայեցի թղթերի համար նախատեսված դույլի մեջ եւ այնտեղ օգտագործված պահպանակ գտա: Վիկտորովներին անգին հեղուկը պետք չէր, եւ նրանք այդ նետել էին որպես աղբ, իսկ ես որոշեցի բաց չթողնել այդ հիանալի հնարավորությունը եւ...»:

Զարմանալիորեն Աննային հաջողվել է միանգամից հղիանալ: Նրա օրգանիզմը պատրաստ է եղել ցանկալի հղիությանն ու ծննդաբերությանը: 9 ամիս անց բարեհաջող տղա է ունեցել եւ ի պատիվ իր հոր՝ Միշա կոչել:

«Անկողմնակալ տեսանյութը տալիս է բոլոր հարցերի պատասխանները,- իր հերթին ասում է Սվետլանա Վիկտորովան:- Այնտեղ երեւոմ է, թե ինչպես ենք ես ու ամուսինս սիրով զբաղվում եւ թե ինչպես սկզբում ես, հետո՝ ամուսինս, հեռանում ենք աշխատասենյակից: Հետո սենյակ է մտնում Վասիլեւան: Սկզբում նա նայում է սեղանի վրա դրված թղթերին, իսկ հետո սկսում քանդել աղբամանը: Տեսախցիկները, որոնք դրված են այլ տարածքներում, ցույց են տալիս, թե հետո ինչ է տեղի ունեցել: Վասիլեւան ինչ-որ բան ձեռքին պահած՝ վազելով մտնում է զուգարան: Էթիկայի կանոններից ելնելով՝ այնտեղ տեսախցիկներ չկան, թեեւ հասկանալի է, թե նա այնտեղ ինչ է արել»:

Այնպես որ, թանկագին տղամարդիկ, մի շպրտեք ձեր կենսաբանական նյութը, մտածեք հետեւանքների մասին:

Աղբյուրը՝ lady.ru



© NEWS.am STYLE