Քիմ Քարդաշյանի դուստրը Vogue-ի նկարահանումների ժամանակ միզել է Քանիե Ուեսթի վրա

12:32   28 մարտի, 2014

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հայտնվելն ամերիկյան Vogue ամսագրի ապրիլյան համարի էջերին ոչ միանշանակ արձագանք գտավ նորաձեւության աշխարհում: Բազմաթիվ հայտնի դիզայներներ, լուսանկարիչներ եւ ճանաչված քննադատներ հրաժարվել են հետագայում աշխատել ամսագրի հետ միայն այն պատճառով, որ Քիմն ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ հայտնվելու է պարբերականի շապիկին: Բրիտանական մոդել Նաոմի Քեմփբելը նույնիսկ ծիծաղել էր այդ առիթով:

«Ես մոդել եմ եւ արդեն 28 տարի աշխատում եմ նորաձեւության արդյունաբերությունում: Երբ դու հայտնվում ես Vogue-ի շապիկին, կարիերայում ձեռքբերում ես ունենում: Դրա համար հարկավոր է շատ ջանք թափել»,- հայտարարել էր մոդելը:

Իսկ Քիմը Late Night With Seth Meyers շոուի ժամանակ հայտարարել է, որ երջանիկ է հեղինակավոր ամսագրի էջերում ներկայանալու համար: Քիմը նաեւ պատմել է, որ ֆոտոսեսիայի ժամանակ, երբ իրեն պատրաստվում էին լուսանկարել Քանիեի եւ 9 ամսական դստեր՝ Նորթի հետ, փոքրիկը միզել է հոր վրա:

«Քանիեն փորձում էր ինձ ասել, ձեռքերով բացատրել, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում, քանի որ մենք բոլորս արդեն մեր տեղերում էինք եւ նկարահանումներն ամբողջ թափով կատարվում էին: Միայն այդ տեսարանի աշխատանքն ավարտելուց հետո ես հասկացա, թե ինչ է տեղի ունեցել, ու ստիպված էի մաքրել ե՛ւ Քանիեին, ե՛ւ աղջկաս»,- ծիծաղելով պատմում է Քիմը:

Աղբյուրը՝ Daily Mail, HIPHollywood



© NEWS.am STYLE