16:16 28 մարտի, 2014Ամենաէպատաժային երգչուհի Լեդի Գագան նշում է ծննդյան 28-ամյակը:

Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտտան (այո, այո, այսպես է Լեդի Գագայի անունը) ծնվել է մարտի 28-ին, Նյու Յորքում:

Իր ծննդյան օրը Գագան, ով օրերս ներկայացրել էր ARTPOP ալբոմի G.U.Y. երգի հոլովակը, անցկացնելու է երկրպագուների հետ, ցուցահանդես է բացելու՝ նվիրված նոր տեսահոլովակին:





Միջոցառումը սկսվելու է երգչուհու մասնակցությամբ մեծ շոուով:


Երգչուհու երկրպագուներն ի լուր աշխարհի սոցիալական կայքերն արդեն ողողել են իրենց կուռքին ուղղված շնորհավորանքներով:




Որոշեցինք չնկարագրել երգչուհու անցած ամբողջ ուղին, որպեսզի չձանձրացնենք ձեզ (վիքիպեդիան կարող է օգնել այդ հարցում), փոխարենն ընտրել ենք երգչուհու լավագույն կերպարները:













Ցուցահանդեսի ընթացքում, որը տեւելու է մինչեւ ապրիլի 10-ին, Լեդի Գագայի առաջիկա համերգի երկու տոմս է խաղարկվելու: