Ուկրաինայի օրհներգի ռոք-տարբերակը պայթեցնում է համացանցը

16:34   28 մարտի, 2014

Ուկրաինական ռոք-երաժիշտ Նիկիտա Ռուբչենկոն ձայնագրել է Ուկրաինայի օրհներգի ռոք-տարբերակը: Խարկովի «Եվրամայդանի» ակտիվիստի հոլովակը երեք օրվա ընթացքում YouTube-ում շուրջ 300.000 դիտում է ունեցել:

Նիկիտա Ռուբչենկոն «Экзистенция» խարկովյան խմբի նախկին կիթառահարն է: «Укринформ»-ի փոխանցմամբ, ներկայում նա Գերմանիայում է ապրում:

Ինչպես նշում է պարբերականը, երաժիշտն ինքն էլ ապշած է օրհներգի իր տարբերակի հաջողությամբ:

«Պետության օրհներգը երաժշտություն է, որը երկրի բոլոր բնակիչներին միավորում է: Եվ այսօր ես կարծում եմ, որ դրական զգացմունքները, զգացողությունները մեզ չեն բավականացնում: Այժմ շատ մեծ է մեր մեջ չարությունը»,- վստահ է երաժիշտը:

Ձայնագրության մեջ օգտագործված բոլոր գործիքները հեղինակն է նվագել, իսկ մեկուկես րոպե տեւողությամբ հոլովակը պատրաստելու համար շուրջ 10 մարդ է աշխատել:



© NEWS.am STYLE