15:56 28 մարտի, 2014«Եվրատեսիլ» երգի մրցույթը կմեկնարկի մայիսին, սակայն սկանդալներն արդեն սկսվել են։
Austrian Independent գրում է, որ պատերազմ է սկսվել մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի եւ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ։
Ինչպես գրում է հրատարակությունը, հայ երգիչը Կոնչիտային «աննորմալ» եւ «մրցույթին անհամապատասխան անձ է» անվանել, ինչպես նաեւ, խորհուրդ տվել հանգստանալ, մտածել եւ որոշել՝ կի՞ն է նա, թե՞ տղամարդ։ «Ամեն դեպքում, ես ինչ-որ կերպ պետք է հարմարվեմ նրա հետ մրցույթում։ Ես չեմ ապրում այդ կյանքով եւ կարեւոր չէ, թե աշխարհը ինչպես է զարգացել կամ հետընթաց ապրել։ Ինձ համար այս ամենն անընդունելի է»,-Արամի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Կոնչիտայի պատասխանը կարճ է եղել. «Կարծում եմ՝ դա նշանակում է, որ նա չի ցանկանում ամուսնանալ ինձ հետ»։ Այնուհետ նա հավելել է.
«Ինձ թվում է՝ Արամն ուզում է, որ ես կին լինեմ։ Բայց նշեմ նրա համար՝ կանացի կերպարն իմ բեմական կոչումն է, իսկ ազատ ժամանակ ես ալարկոտ տղամարդ եմ եւ դա չի փոխվի։ Եթե դու վերը նշվածի հետ խնդիրներ ունես, ապա ես երջանիկ կլինեմ նստել եւ խոսել քեզ հետ, բացատրել մանրամասները։ Քո հոմոֆոբ մեկնաբանությունների համար քեզ պարզապես անհրաժեշտ է նման խոսակցությունը»։