Շրթներկի գլխավոր նորաձեւ գույները գարուն-ամառ սեզոնի համար

17:44   29 մարտի, 2014

Գարուն-ամառ սեզոնի դիմահարդարման միտումները տարբեր են՝ սկսած վառից՝ մինչեւ հրեշտակային եւ աննշան շպար։ Այսօր որոշել ենք առանձնացնել շրթներկի գլխավոր նորաձեւ գույները գարուն-ամառ սեզոնի համար։

 

Կարմիր։ Արդիական են գրեթե բոլոր երանգները՝ բաց նարնջագույնից՝ մինչեւ բալագույն եւ մուգ բորդո։

Բեժ։ Բաց դեղձագույնը, նուդը, ինչպես նաեւ անփայլ շրթներկը նույնպես սեզոնի միտումներից են։

 

Շոկոլադագույնն իր ամենատարբեր երանգներով սեզոնի հիթերից է։

 

Եվս մեկ նորաձեւ գույն՝ պաստելային վարդագույն։



© NEWS.am STYLE