Կիսամերկ Լեդի Գագան իր ծննդյան օրը ցնցել է երկրպագուներին

16:33   29 մարտի, 2014

Էպատաժային երգչուհի Լեդի Գագան իր ծննդյան օրը ցնցել է երկրպագուներին: Երեկ արտիստուհին դարձավ 28 տարեկան:

Գագան շքեղ համերգ է ունեցել Նյու Յորքի Roseland Ballroom ակումբում, ուր ժամանել է հերթական էպատաժային զգեստով, վարդերով զարդարված տոնական դեղին տաքսիով:

Աստղը ներկայացել է թափանցիկ բոդիով, որին ամրացված վարդերը ծածկել են նրան կուրծքն ու հետույքի մի մասը:

Գագան նախ կատարել է Born This Way երգի դանդաղ տարբերակը, իսկ հետո՝ Monster եւ Bad Romance երգերը: Երգչուհին շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին՝ իր ծննդյան օրն իրեն միացելու համար: Ի դեպ, հավաքվածների թվում է եղել նաեւ Գագայի ընկերը՝ Թեյլոր Քինին:

Նշենք, որ սա յոթ համերգներից առաջինն էր, որ երգչուհին ունենալու է փակվող Roseland Ballroom ակումբում:

Երգչուհու վերջին ելույթը Roseland Ballroom-ում կայանալու է ապրիլի 7-ին:

Աղբյուրը՝ ABC NEWS, Spletnik



© NEWS.am STYLE