«Ձիու պոչ». 2014 թվականի նորաձեւ սանրվածքներից

15:32   30 մարտի, 2014

Թեեւ 2014 թվականին արդիական են կարճ եւ միջին չափսի վարսերը, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ երկար վարսեր ունեցող աղջիկներն ու կանայք պետք է փոխեն իրենց կտրվածքի ձեւը:

Բարեբախտաբար, ոճաբանները նրանց համար նույնպես նորաձեւ սանրվածքների տարբերակներ են առաջարկում: Դրանցից մեկն էլ, այսպես ասած, ձիու պոչն է, որը հենց երկար եւ ուղիղ վարսեր ունեցողների համար է: Այն ստանալը հեշտ է եւ շատ ժամանակ չի խլում:

Բացի այդ, սանրվածքի հետ կարելի է փորձարկումներ անել՝ կապելով պոչը ինչպես գլխի ստորին, այնպես էլ միջին եւ ամենավերին հատվածում, ինչպես նաեւ մի փոքր թեքության վրա:



© NEWS.am STYLE