Ի՞նչ չգիտենք Իվետա Մուկուչյանի մասին

23:43   22 նոյեմբերի, 2012

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանի ճանաչվածությունն աճում է անասելի արագ, հատկապես Voice of Germany – ում նրա մասնակցությունից հետո։ Հրաշալի ձայն, զարմանալի արտաքին, խարիզմա… Այս ամենը շատ ճիշտ նկարագրում է երգչուհուն։ Իսկ ի՞նչ գիտենք Իվետա Մուկուչյան անձնավորության մասին։ Համարյա ոչինչ։ Սակայն NEWS.am STYLE- ի թղթակցին հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ այս հիասքանչ հայուհու կյանքից.

Թվարկիր 5 փաստ Իվետա Մուկուչյանի մասին, որ չգիտենք։

1. Սուրճն առանց շաքարի եմ խմում։

2. Սիրում եմ վարել արագընթաց մեքենաներ։

3. Համեղ եմ պատրաստում։

4. Ատում եմ, երբ ինչ-որ բան ընկնում է հատակին, եւ ստիպված եմ լինում այն բարձրացնել։

5. Շատ արտակարգ կազմակերպված քաոսային մարդ եմ։

Իդեալական տղամարդը քեզ համար դա...

Ինձ համար իդեալական տղամարդ գոյություն չունի։

Կյանքիդ լավագույն նվերը...

Իմ կյանքում ամենալավ նվերն այս տարի է եղել։ Ծննդյանս օրը Հայաստանի իմ ընկերներն ինձ իմ կյանքի ամենախենթ եւ ցնցող 48 ժամը պարգեւեցին։

Ամենախենթ քայլը, որը դու ցանկացել ես կատարել, բայց չես կարողացել...

Ամենախենթ երազանքս՝ շուրջերկրյա ճամփորդություն մեքենայով։ Մենակ… Հրաշալի մեքենա, երաժշտություն, անսահման ժամանակ…Ես եւ իմ մտքերը։ Այլեւս ոչինչ։

NEWS.am STYLE - ն ավելի վաղ հայտնել էր, որ «Գերմանիայի ձայն» հերթական մրցույթում Իվետա Մուկուչյանը հաղթել է մեկ ուրիշ հայուհու եւ իրանցու։ Մուկուչյանի հետ մրցում էին Նյուրնբերգից Մարի Հարությունյանն ու իրանցի երգիչ Օմիդ Միրզաեին։



© NEWS.am STYLE