Մարտ Բաբայանը ծննդյան տարեդարձը նշել է մոսկովյան ակումբում

18:34   31 մարտի, 2014

Ճանաչված երգիչ Մարտ Բաբայանը ծննդյան տարեդարձը նշել է մոսկովյան «Альма-матер» ակումբում, համերգային ծրագրով: «Ծննդյան տարեդարձ ընկերների շրջապատում» ծրագրի շրջանակում հնչել են ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ վաղուց ռուսական եւ արտասահմանյան էստրադայի դասական դարձած հայտնի կոմպոզիցիաներ: Մարտին նվագակցել է մոսկովյան ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Լոսեւը:

«Պարզապես հրաշալի երեկո էր, եւ ես վստահ եմ, որ իմ այս ծննդյան տարեդարձը կհիշեմ ոչ միայն ես, այլեւ իմ հյուրերը: Բազմաթիվ անակնկալներ եղան, բայց ուրախ էի հատկապես այն բանի համար, որ այդ երեկո իմ կողքին էին մարդիկ, ովքեր իսկապես գնահատում են իմ ստեղծագործությունները: Հուսով եմ, որ շատ շուտով համերգով կհանդիպեմ նաեւ երեւանյան հանդիսատեսի հետ: Բոլորին շնորհակալություն»,- նշել է Մարտ Բաբայանը:

Մարտին շնորհավորելու է եկել նաեւ նրա ընկերուհին՝ Մարգարիտա Պոզոյանը, ում հետ զուգերգը հավաքվածները ցնծությամբ են ընդունել: Պարզվել է, որ շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել նաեւ «Եղել է, թե ոչ» հոլովակը:

Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆիա Գուլյանի խոսքով, «դահլիճում ներկա են եղել Մարտի ընկերներն ու նրա ստեղծագործությունների երկրպագուները. հայտնի դիջեյ Դենս Դիսյուկը, հաղորդավար Անդրեյ Միրզոյանը, հայկական արմատներով երիտասարդ երգչուհի Անաստասիա Բրուխտին, «Премьер-министр» խմբի մեներգիչ Անտոն Նաումովը, երիտասարդ երգիչ Գրիգորի Յուրչենկոն եւ այլք»:

Լուսանկարները՝ Էրիկ Ավագյանի



© NEWS.am STYLE