Միրանդա Քերը նկարահանվել է Մանգո-ի համար (ֆոտո)

16:11   22 նոյեմբերի, 2012

Ըստ The HuffingtonPost-ի, ամբողջ աշխարհում հայտնի ավստրալիական սուպերմոդել Միրանդա Քերը դարձել է Մանգո-ի գարուն –աշուն 2013հավաքածուի նոր դեմքը՝ այդ նորաձեւ պատասխանատու «պաշտոնում» փոխարինելով Քեյթ Մոսսին։

«Ես շատ ուրախ եմ Մանգոյի հետ համագործակցության համար։ Նկարահանումները անցան հիանալի՝ շատ հեշտ եւ հաճելի էր աշխատել խմբի հետ։ Ես պաշտում եմ այս բրենդը, քանի որ ցանկացած առիթի համար կարելի է գտնել կատարյալ որեւէ բան», - նշում է Միրանդան։ Օրլանդո Բլումի կնոջ մասնակցությամբ նոր գովազդային արշավը նկարահանվել է նոյեմբերին՝ Նյու-Յորքում։ 

Հիշեցնենք, որ Մանգոյի խորհրդանիշ արդեն եղել են Քեյթ Մոսսը, Սքարլեթ Յոհանսոնը, Պենելոպա Կրուզը, Միլա Յովովիչը, Լիզի Ջագերը, Նաոմի Քեմփբելը, Կլաուդիա Շիֆերը, Քրիսթի Թերլինգթոնը եւ այլոք։



© NEWS.am STYLE