Շլացուցիչ Նիկոլ Քիդմանը՝ Jimmy Choo-ի նոր գովազդում

16:55   1 ապրիլի, 2014

Դերասանուհի Նիկոլ Քիդմանը նկարահանվել է կոշիկի ճանաչված Jimmy Choo ապրանքանիշի նոր գովազդում: 40-ամյա հմայիչ դերասանուհին ցուցադրում է Աշուն-2014 հավաքածուն:

«Նիկոլը մեր ապրանքանիշի դեմքն է: Նա մարմնավորում է կանացիությունն ու գլամուրը, ինչն այս հավաքածուի հիմնական էսթետիկան է: Նա, որպես իսկական քամելեոն, ամեն սեզոնի կերպարանափոխվում է՝ ստեղծելով վառ կերպարներ: Նա թեթեւ եւ գրավիչ տեսք ունի գովազդային արշավում, որն իսկապես շքեղ արտադրանք է ներկայացնում»,- նշել է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Սառա Չոյը:

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE