Սիրուն մոտ. ինչո՞ւ չի ստացվում իսկապես սիրել

21:11   2 ապրիլի, 2014

Հանրահայտ մի դերասանուհու շուրթերից մի հետաքրքիր արտահայտություն եմ լսել. «Կարծում եմ՝ իմ ամբողջ կյանքում ես երբեք չեմ սիրել: Այդ եղել է սիրուն մոտ վիճակ»: Առաջին հայացքից տարօրինակ այս խոսքերը՝ «սիրուն մոտ», ինձ ստիպեցին մտորել: Որքան հաճախ ենք մենք շփոթում այդ մեծ զգացմունքը «սիրուն մոտ» վիճակի հետ: Չեմ կարող դատել ամբողջ մարդկության անունից, սակայն, վերլուծելով իմ սեփական կյանքի փորձը, համարձակվում եմ հայտարարել, որ մենք հիմնականում զգում ենք հենց այդ «մոտը»:

Ներբողելով սերը, այդ զգացմունքին պոեմներ եւ հուշարձաններ նվիրելով՝ տղամարդիկ եւ կանայք, ամեն դեպքում, նախընտրում են այդ «մոտը»: Բայց եթե խնդրին զինված աչքով դիտենք, մենք դրանում մեղավոր չենք: Սերը հարված է, որը միայն ընտրյալներին է տրվում: Սա հերթական պարադոքսն է, աստվածների ծաղրը եւ բնության կատակը: Սիրելը դժվար է:

Մի ծանոթ աղջիկ ունեի, ով ընկերուհիների կողմից իրենց սիրելիների հանդեպ մեծ եւ պայծառ զգացմունքի մասին արված խոստովանությունից հետո հետաքրքիր հարց էր տալիս. «Երիկամդ կտա՞ս»: Թվում է՝ հիմարություն է: Ամենեւին: Մի վայրկյան մտածեք, պատրա՞ստ եք ձեր երիկամը տալ ձեր սիրելիին: Պետք չէ հրապարակայնորեն խոստովանել, Facebook-ում հավերժ սիրո երդումներ տալ եւ համաշխարհային հանրությանն ապացուցել ձեր նվիրվածության ուժը: Նա, ով իսկապես սիրում է, դրա կարիքը չունի: Այդ հարցը ձեզ համար թողեք: Բայց անկեղծ պատասխանեք: Իրականում այդ բարդ է: Ամեն դեպքում՝ այն մարդու համար, ով հասկանում է դրա իմաստի մեջ թաքնված ամբողջ խորությունը:

Մի անգամ մայրս ինձ պատմեց մի հարցի մասին, որը ժամանակին նրան հայրս էր տվել. «Եթե ընտրության առջեւ լինես, որ պետք է անդունդը գցեց ինձ կամ հարազատ քրոջդ, ո՞ւմ կընտրես»: Մորս խոսքով, մի պահ շփոթվել է, իսկ հայրս ասել է. «Ես ինքս կնետվեմ անդունդը: Քեզ թույլ չեմ տա նման ընտրություն կատարել»: Մայրս մինչեւ հիմա իրեն մեղադրում է, որ հապաղել է պատասխանելիս: Նա ուղղակի չի ասում այդ, բայց ես գիտեմ, զգում եմ: Սիրելը բարդ եւ պարզ է միաժամանակ: Բայց ոչ բոլորին է այդ տրված:

Տարիների հետ գալիս եմ եզրակացության, որ իսկական սերը հրապարակայնություն չի ընդունում: Այդ խիստ անձնական ապրում է, որպեսզի հնարավոր լինի այդ մասին բոլոր անկյուններում գոռալ: Սերը խոսքերի կարիք չունի, այն լռակյաց է: Նա, ով երջանկություն է ունեցել զգալ սերը, հասկացել է կյանքի իմաստը, իր մեջ աստվածային հուր է վառել եւ մոխրացել է դժոխքի բոցերում: Սերը մտքի, հոգու եւ ոգու սահմաններից դուրս է: Այն կարող է լինել ինչպես արարող, այնպես էլ կործանարար:

Ադամն ու Եվան՝ կին եւ տղամարդ, մեկ ամբողջության մասերն են, բայց այդ ամբողջությունը հնարավոր է միայն խորը եւ անկեղծ զգացմունքի պարագայում, մնացյալ ամեն ինչը պատրանք է: Այդ պատրանքի ծուղակում չհայտնվելու համար սթափ մոտեցում է հարկավոր, ոգու ուժ եւ ազատ հոգի: Միայն այդ դեպքում է հնարավոր Ինի եւ Յանի միավորումը, որը ձեզ Աստծուն հավասար կդարձնի...

Ալեքս Ալիխանյան



© NEWS.am STYLE