Ցուցադրություն կիրզայե երկարաճիտներով (վիդեո)

15:44   22 նոյեմբերի, 2012

«Կարմիր Ռուսաստան» մրցույթի 63 մասնակից բեմ են դուրս եկել ոչ թե բարձրակրունկներով, այլ… կիրզայե երկարաճիտ կոշիկներով։ Գեղեցկության մրցույթի գլխավոր թեման ռազմականն էր։ Աղջիկները հանդիսատեսին են ներկայացել 1812 թվականին օրիորդների կերպարով եւ Մեծ Համաշխարային պատերազմի տարիների մարտիկների համազգեստով։

РИА «Новости» հաղորդում է, որ «Ռուսաստանի գեղեցկություն 2012» մրցույթի հաղթող դարձավ Ուֆայի 25-ամյա բնակչուհի Էլինա Կիրեեւան։ Հիշեցնենք, որ ամենագեղեցիկ ռուս կնոջ տիտղոսի համար մրցույթի վերջում պայքարում էր 63 մասնակից ամբողջ երկրից։ Կիրեեւան ավարտել է Ռուսաստանի պետական առեւտրա-տնտեսագիտական համալսարանի «ֆինանսներ եւ վարկեր» բաժինը, ինչպես նաեւ ունի անգլերենի թարգմանչի դիպլոմ։ Ապագայում նա երազում է աշխատել հեռուստատեսությունում։

Ժյուրիի խոսքով, նրանք գնահատել են ոչ միայն մասնակիցների արտաքինը. «Կարեւոր է աղջկա պահվածքը, եւ անպայման օտար լեզվի իմացությունը, քանի որ ապագայում նա Ռուսաստանը պետք է ներկայացնի միջազգային մրցույթներում», - նշել է ժյուրիի անդամ Սվետլանա Գորեւան։



© NEWS.am STYLE