15:32 2 ապրիլի, 2014Ռուսական սուպերմոդել Իրինա Շեյքը բրազիլական Սան Պաուլոյում անցկացվող Նորաձեւության շաբաթվա շրջանակում մասնակցել է Triton ապրանքանիշի շոուին:


28-ամյա գեղեցկուհին ապրանքանիշի նոր հավաքածուից երկու ամառային զգեստ է ցուցադրել:

Առաջին մոդելը կազմված է եղել մոխրագույն շապիկից եւ ծաղկային նկարով ու համարձակ կտրվածքով կիսաշրջազգեստից: Շեյքը կերպարը լրացրել է զանգվածեղ ականջօղերով եւ հաստ կրունկով շագանակագույն կոշիկով:



Երկրորդ մոդելն առանձնացել է փիրուզագույն շիֆոնից հավելվածով եւ դեկտոլտեի հատվածում ոչ մեծ կտրվածքով:

Աղբյուրը՝ Spletnik