Արտասովոր հյուրանոցներ. Oxford Malmaison

21:24   22 նոյեմբերի, 2012

Ով ձանձրածել է հինգաստղանի թանկարժեք հյուրանոցներից, նրանց համար կան արտասովորները։ Դրանցից մեկը՝ Oxford Malmaison – ը, հյուրանոց-բանտն է՝ ճոխ բուտիկ-հյուրանոց Մեծ Բրիտանիայում։ Մի ժամանակ հյուրանոցը «ոչ այնքան հետու տեղ էր» եւ իր բանտային տեսքը պահպանել է մինչեւ օրս։ Ապահովված մարդիկ ամենեւին էլ չեն խորշում եւ հաճույքով պատվիրում են «լյուքս դասի բանտային մահճակալ», հաղորդում է РБК - ը։

Malmaison հյուրանոցի լուսավորությունը խավար ու մռայլ է, իսկ 12 խուց-համարներ տանող դռները երկաթյա են։ Դրա հետ մեկտեղ, զբոսաշրջիկներին առաջարկվում են CD-խաղարկիչներ, հեռուստացույց, համացանց, ջակուզի եւ ամեն օր փոխվող սպիտակեղեն։

Հետաքրքիրն այն է, որ հյուրանոցի բնակիչներին թույլ է տրվում իրենց վատ պահել, օրինակ, գողանալ սրբիչները կամ ամբողջ գիշեր խմել Mal Brasserie բարում։ Հյուրանոցի սնունդը դասական անգլիական խոհանոց է։ Համարների արժեքը չի նշվում։



© NEWS.am STYLE