12:35 3 ապրիլի, 2014Արամ MP3-ը, Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին ընդառաջ, օրերս մեկնել է համերգային շրջագայության: Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է «Comedy Club» շոուի նկարահանումներին, որտեղից առաջին լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


Զուրաբ Մատուա, Անդրեյ Ավերին, Լուսեկ Սորոկին, Արամ MP3, Մարինա Կրավեց
Հիշեցնենք, որ բուքմեյքերական հայտնի William Hill գրասենյակն արդեն կատարել է «Եվրատեսիլ» մրցույթի իր խաղադրույքը: Արամ MP3-ն իր «Not alone» երգով ամենաբարձր՝ 2.10 գործակցի է հավակնում:
Երգի բառերի հեղինակը Vitamin ակումբից Արամի գործընկեր եւ ընկեր Գարիկ Պապոյանն է, երաժշտությունը գրել է Արամը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, իսկ հոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:
Երգը կարող եք ունկնդրել նաեւ սոցիալական ցանցերում Արամ MP3-ի պաշտոնական էջերում.