Սերմնաբջջի կարճ պոչը ամլություն է կանխատեսում…

17:17   22 նոյեմբերի, 2012

Սերմնաբջջի երկարությունը կարող է առանցքային գործոն լինել տղամարդու ամլության կանխատեսման հարցում։ «Страна врачей» - ը հայտնում է, որ գիտնականները հետազոտել են 100-ից ավելի տղամարդու սերմնահեղուկը։ Ստացված տվյալները, որ տպագրվել են Human Reproduction ամսագրում, հիմք են տվել պնդելու, որ մեծ երկարությամբ, պոչի ու գլխիկի երկարությունների բարձր հարաբերակցությամբ սերմնաբջիջներն ավելի շարժուն են։ Այս նշանները վկայում են նաեւ սերմնահեղուկի ավելի բարձր խտության մասին։

«Այս գյուտերը կարող են օգնել կլինիցիստներին տղամարդու ամլության ախտորոշման եւ բուժման հարցում, որը զույգերի անպտղության մինչեւ 50%-ն է կազմում», - ասել է Ջիմ Մոսմանը Բրաունի համալսարանից։



© NEWS.am STYLE