Յոթ փաստ կրծքալի մասին, որոնք պետք է ցանկացած կին իմանա

19:12   5 ապրիլի, 2014

Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում առկա է հագուստի այս հիանալի բաղադրիչը, որն այնքան անհրաժեշտ է թույլ սեռի ներկայացուցիչներին եւ որն այնքան է հիացնում տղամարդուն: Խոսքը կրծքալի մասին է: Ներկայացնում ենք յոթ փաստ կրծկալի մասին, որոնք ցանկացած կին պետք է իմանա:

Հարմար կրծքալ ընտրելը երբեմն այնքան էլ դյուրին չէ: Կրծքալ գնելիս փորձիր այն միջին ամրակի վրա կոճկել: Կտորի եւ մարմնի արանքում ազատ պետք է երկու մատ տեղավորվի: Եթե ստացվում է, ապա այդ կրծքալը քեզ համար է:

Կնոջ կարմիր ներքնազգեստն ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ առաջին տեղն է զբաղեցնում: Այս փաստը պետք է անպայման հաշվի առնել:

Կրծքալներն ու կիսավարտիքները լվանալիս, հատկապես ժանեկավոր, պետք է անպայման օգտագործել հատուկ պարկեր, որոնք նուրբ ներքնազգեստը պաշտպանում են վնասվելուց:

Սխալ ընտրված կրծքալը կարող է կրծքի վրա բծեր առաջացնել: Իսկ ճիշտ կրծքալ ընտրելու համար նայեք №1 կետը:

Բժիշկ-մամոլոգները խորհուրդ չեն տալիս բարձրացնող էֆեկտով «push-up» կրծքալն օրվա ընթացքում երկու ժամից ավելի հագնել: Ճնշումը, որը երկար ժամանակ ազդում է կաթնագեղձի վրա, կարող է տարբեր ուռուցքների առաջացման պատճառ դառնալ:

Մարմինը գրկող եւ թափանցիկ հագուստի տակից գեղեցիկ է մարմնագույն կրծկալը, որը ստացել է «երկրորդ մաշկ» (Second Skin) անվանումը:

Աշխարհում ամենաթանկը Victoria’s Secrets ապրանքանիշի ստեղծած կրծքալն է. այն արժե 12.5 միլիոն դոլար: Այս թանկարժեք իրը զարդարված է 3900 ադամանդով եւ ռուբինով:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE