Աստղային Դեւիդ Բեքհեմը՝ լողավարտիքների սեփական հավաքածուի գովազդում

10:08   4 ապրիլի, 2014

Աստղային Դեւիդ Բեքհեմը նկարահանվել է լողավարտիքների սեփական հավաքածուի գովազդում, որը նա ստեղծել է շվեդական H&M ապրանքանիշի համար:

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տարբեր ոճի լողավարտիքով ցուցադրում է դաջվածքներով անթերի մարմինը: 38-ամյա Դեւիդի հագուստը վաճառքի է հանվելու մայիսին:

«Իմ Bodywear H&M ներքնազգեստի հաջողությունը ֆանտաստիկ էր թվում, այնպես որ՝ ես ուրախ եմ ներկայացնել ամառային սեզոնի այս հիասքանչ լողավարտիքները: Մենք երկար ենք աշխատել դրանց ստեղծման ուղղությամբ»,- նշել է Բեքհեմը:

Ի դեպ, հիմա Դեւիդը, ըստ լուրերի, պատրաստվում է երկու շաբաթ անց տոնել կնոջ՝ Վիկտորիայի ծննդյան 40-ամյակը: Նա ցանկանում է շքեղ երեկույթ կազմակերպել Լոս Անջելեսում եւ հրավիրել Եվա Լոնգորիային, Քեյթ Բեքինսեյլին եւ Գորդոն Ռեմսիին:

Պարբերականներից մեկի տեղեկություններով, շամպայնի հայտնի արտադրողներից մեկը հոբելյարի պատվին ըմպելիքի հատուկ թողարկում է ունենալու: Երեկույթի վերջում Վիկտորիային հրավառություն է սպասվում, որը մեկ միլիոն ֆունտ սթեռլինգ է արժենալու:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE