ԼաԳալլերիան կազմակերպել է Yves Saint Laurent ֆիլմի Հայաստանյան պրիմիերա-փակ դիտում

10:42   4 ապրիլի, 2014

ԼաԳալլերիա լյուքսային բուտիկները կազմակերպել է Yves Saint Laurent 2014 ֆիլմի Հայաստանյան պրիմիերա-փակ դիտում Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում: Միջոցառումը նպատակ է ունեցել բարձր նորաձեւության գնահատողներին տեղափոխել  60-ականներ եւ փոխանցել Իվ Սեն Լորան ապրանքանիշի ողջ հմայքը:

Երեկոյի ընթացքում կարելի էր զգալ իսկական ֆրանսիական շունչը՝ ունկնդրել Միշել Լեգրանի, Իվ Մոնտանի եւ Շառլ Ազնավուրի երգերի live դաշնամուրային կատարումներ, ֆիլմի դիտման ընթացքում համտեսել նանայի ձկնկիթով շոկոլադե աղանդեր կարմիր գինու համադրությամբ Արմենիա Մարիոթ հյուրանոցի շեֆ խոհարար Ռոլֆ Գրաբերից եւ շատ ավելին:

Ռեժիսոր Ժալիլ Լեսպերը ֆիլմն անվանել է պարզապես Իվ Սեն Լորան եւ ներկայացրել կուտուրյեի կարիերայի 20 տարիների, ինչպես նաեւ իր կյանքի մեծ սիրո պատմությունը: Եվ այս ֆիլմի ազդեցիկության գաղտնիքներից մեկն այն է, որ նկարահանվել են հենց օրիգինալ դիզայներական հանդերձանքները ու նկարահանումներն իրականացվել դիզայների արհեստանոցում եւ առանձնատանը:

Ֆիլմը 1-ին անգամ ներկայացվել է Բեռլինի 64-րդ Միջազգային կինոփառատոնի՝ Զու Պալատում: Գլխավոր դերերում են ֆրանսիացի 25 ամյա դերասան Պիեռ Նինեն եւ Պիեռ Բերժեի դերակատար Գիյոմ Գալիենը:

Այն դիտելուց հետո կարելի է էլ ավելի համոզվել, որ Իվ Սեն Լորան կուտուրյեի ազդեցությունը համաշխարհային որաձեւության վրա անգնահատելի է:



© NEWS.am STYLE