Դի Կապրիոյի նախկին ընկերուհու մասնակցությամբ սեքսուալ տեսանյութն Իսրայելում արգելել են

11:47   4 ապրիլի, 2014

Իսրայելական գեղեցկուհի մոդել, Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին ընկերուհի Բար Ռաֆայելին օրերս նկարահանվել է Hoodies ապրանքանիշի տղամարդկանց ներքնազգեստի գովազդում: Սակայն մինչ համացանցում տեսահոլովակը մեծ տարածում է ստանում, իսրայելական հեռուստատեսությունը որոշել է արգելել դրա ցուցադրությունը:

Գրաքննադատների կարծիքով, 28-ամյա մոդելի մասնակցությամբ հոլովակը շատ բաց է ստացվել: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշել է, որ հոլովակում «սեքսուալ բնույթի շատ շեշտադրումներ կան»: Այսուհետ այն կարելի է հեռարձակել միայն երեկոյան ժամը 10-ից հետո:

Hoodies-ի ներկայացուցիչները, բնականաբար, չէին սպասում նման արձագանքի: Նրանց կարծիքով, ուրախ եւ զվարճալի հոլովակ է ստացվել: Դրանում Բարը նկարահանվել է Red Orbach տիկնիկային կերպարի հետ:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE