16:07 4 ապրիլի, 2014Դեռեւս նախորդ սեզոններից նորաձեւություն մուտք գործեցին սուպերհարմարավետ սպորտային կոշիկներ՝ սլիփերները:

Ազատ ոճն ու հարմարավետությունը գնահատող աղջիկների համար սա իսկական փրկություն է կեդերից եւ սպորտային այլ կոշիկներից, որոնց ամրակները կապելն ու օրվա ընթացքում մի քանի անգամ ուղղելը իսկական գլխացավանք է:

Սլիփերները չեն զիջում իրենց դիրքերը նաեւ այս սեզոնին: Ընդ որում՝ նորաձեւ են նաեւ սլիփերների դասական տարբերակները, որոնք պակաս հարմարավետ չեն:





