Ֆրանսիական մանիկյուր՝ տնային պայմաններում

17:53   4 ապրիլի, 2014

Թեեւ այս սեզոնի համար ոճաբանները առաջարկում են միատոն եւ մուգ երանգների մանիկյուր, սակայն դասական դարձած ֆրանսիական մանիկյուրը՝ ֆրենչը, երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից եւ սազում է գրեթե ամեն ինչի հետ: Այն ինքնուրույն անելը մեծ ջանքեր չի պահանջում, թեեւ շատ աղջիկներ բողոքում են, որ չեն կարողանում կոկիկ եւ գեղեցիկ քսել ֆրանսիական մանիկյուրը: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես կարող եք անել դա ինքնուրույն:

 

Ֆրանսիական մանիկյուրի համար ձեզ անհրաժեշտ է եղունգների երեք երանգի լաք՝  թափանցիկ, պաստելային սպիտակ կամ որեւէ այլ բաց գույն, եւ հագեցած սպիտակ: Բացի այս, ֆրանսիական մանիկյուր ստանալու համար ձեզ պետք կգան նաեւ հատուկ դրա համար ստեղծված թղթե կտորներ, որոնք կպչուն մասով պետք է ամրացնել եղունգների ծայրերից ոչ շատ հեռու՝ հագեցած սպիտակը հնարավորինս կոկիկ քսելու համար: Այդ թղթերը վաճառվում են կոսմետիկայի ցանկացած խանութում, սակայն դուք ինքներդ կարող պատրաստել դրանցից կպչուն թափանցիկ ժապավենի օգնությամբ:

 

Սակայն, նախքան այդ, եղունգներն ամբողջությամբ պետք է պատել բաց, պաստելային ներկով, թողնել, որ այն չորանա, այնուհետ միայն անցնել ծայրերը ներկելուն:

Ամենավերջում եղունգների ամբողջ երկայնքով պետք է քսել թափանցիկ լաքը, որը պաշտպանիչ շերտ կլինի մանիկյուրի համար:



© NEWS.am STYLE