Սեքսուալ Սքարլեթ Յոհանսոնը՝ Լյուկ Բեսոնի նոր՝ «Լյուսի» ֆիլմում

14:34   4 ապրիլի, 2014

Երկու օր առաջ համացանցում հայտնվել է Լյուկ Բեսոնի նոր՝ «Լյուսի» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Սքարլեթ Յոհանսոնի գլխավոր դերակատարմամբ: Հոլովակը Youtube-ում արդեն ավելի քան 3.5 մլն մարդ է դիտել:

Ժապավենի գլխավոր հերոսուհուն՝ ամերիկուհի Լյուսիին, ասիական հանցավոր խմբավորման անդամները ստիպում են զբաղվել ինչ-որ թմրանյութի փոխադրմամբ: Սյուժեի համաձայն, նյութը թափանցում է հերոսուհու արյան մեջ, ինչի արդյունքում կինը տարբեր գերունակություններ է ձեռք բերում: Ֆիլմում նկարահանվել է նաեւ Մորգան Ֆրիմանը. նա հանդես է գալիս պրոֆեսորի դերում, ով զբաղվում է մարդու ուղեղի հնարավորությունների եւ դրանց ընդլայման մեթոդների ուսումնասիրությամբ:

Ֆիլմի սցենարը գրել է Լյուկ Բեսոնը, ով նաեւ ժապավենի պրոդյուսերներից է: «Լյուսի»-ն համաշխարհային կինովարձույթում կհայտնվի 2014 թվականի օգոստոսին:



© NEWS.am STYLE