17:11 4 ապրիլի, 2014Ապրիլի 5-ին Ամստերդամում Արամ MP3-ն կմասնակցի եվրատեսիլյան համերգին, որտեղ կկատարի «Not alone» մրցութային երգը, իսկ արդեն ապրիլի 6-ին Ալմելոյում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 18-ին Ամստերդամում Արամը կրկին հանդես կգա համերգային ծրագրով, այս անգամ՝ Vitamin Club-ի հետ միասին:
Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել էր «Comedy Club» շոուի նկարահանումներին:
Հիշեցնենք, որ բուքմեյքերական հայտնի William Hill գրասենյակն արդեն կատարել է «Եվրատեսիլ» մրցույթի իր խաղադրույքը: Արամ MP3-ն իր «Not alone» երգով ամենաբարձր՝ 2.10 գործակցի է հավակնում:
Երգի բառերի հեղինակը Vitamin ակումբից Արամի գործընկեր եւ ընկեր Գարիկ Պապոյանն է, երաժշտությունը գրել է Արամը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, իսկ հոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:
Երգը կարող եք ունկնդրել նաեւ սոցիալական ցանցերում Արամ MP3-ի պաշտոնական էջերում.