Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ լողազգեստով բաց լուսանկարներն ու տեսանյութը

13:13   5 ապրիլի, 2014

Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ լողազգեստով բաց լուսանկարներն ու տեսանյութը։ Դրանք նկարահանվել են Քիմի՝ Թայլանդում անցկացրած հանգստի ընթացքում։

Ուշագրավ է, որ տեսանյութի թիզերը եւ լուսանկարները Քիմն անձամբ է հրապարակել իր միկրոբլոգում եւ մեկնաբանել դրանք «Շուտով կտեսնեք» եւ «Ես ամբողջովին սրա մեջ եմ» գրություններով։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը մայիսին կամուսնանա Քանյե Ուեսթի հետ։ Հարսանյաց հանդիսությունը կանցնի Փարիզում՝ ընտանեկան նեղ շրջապատում։ Աստղային զույգը յուրաքանչյուր հյուրի համար կծախսի 75 000 ֆունթ սթերլինգ։ Հարսանիքին հրավիրված է շուրջ 200 անձ։ Հյուրերը կիջեւանեն Trianon Palace  հյուրանոցում, որի մեկ գիշերվա արժեքը 700 եվրո է։

 Աղբյուրը՝ Daily Mail

 Լուսանկարները՝  Splash



© NEWS.am STYLE