Արամ MP3-ը դառնում է 30 տարեկան. Երկրպագուները շնորհավորել են հատուկ տեսահոլովակով

14:14   5 ապրիլի, 2014

Այսօր Արամ MP3-ը դառնում է 30 տարեկան։ Խարիզմատիկ եւ տաղանդավոր արտիստն այս պահին Ամստերդամում է, որտեղ «Եվրատեսիլի» շրջանակում կմասնակցի համերգների եւ կկատարի իր արդեն հիթ դարձած Not Alone երգը։

NEWS.am STYLE-ն Արամին մաղթում է ամենալավն ու բարին,անսպառ տաղանդ, ժպիտ եւ հումոր, հաղթանակներ սպասվող «Եվրատեսիլում»։

Երկրպագուներն էլ իրենց հերթին են շնորհավորել սիրելի արտիստին՝ հատուկ տեսահոլովակ նվիրելով։



© NEWS.am STYLE