Հարսանեկան մատանիներ (ֆոտո)

19:48   22 նոյեմբերի, 2012

Աշխահում ոչ մի հարսանիք առանց ամուսնական մատանու տեղի չի ունենում։ Վերջին տարիներին նորաձեւությունը, վերջապես, հասավ նաեւ հարսանեկան այս իրին։ Առաջատար դիզայներներն ու ոսկերչական տներն իրար հերթ չտալով յուրաքանչյուր նոր սեզոնի համար առաջարկում են նորանոր մոդելներ։ Ի՞նչը մոդայիկ կլինի այս ձմեռ։

Այսպես, առաջվա նման նորաձեւ է դասական տարբերակը՝ հասարակ ոսկե օղակներ։ Իհարկե, ավանդական մատանիները նորաձեւ անվանելը շատ դժվար է, փոխարենը դրանք երբեք էլ դուրս չեն գա գործածությունից։

Վերջին ժամնակներն էլ ավելի հանրահայտ են դառնում հյուսած մատանիները։ Նկարները ցնցում են իրենց բազմազանությամբ եւ թույլ են տալիս ցանկացած զույգին ընտրել ըստ ճաշակի։

Քարերով մատանիները, թեեւ համեմատաբար վերջերս են դարձել մոդայիկ, նույնպես սրընթաց ճանաչում են ստանում։ Այստեղ նույնպես տարբերակներ կան՝ մի քարից մինչեւ քարերի մի ամբողջ կույտ, ընդ որում դրանք կարող են լինել ինչպես թանկարժեք, այնպես էլ կիսաթանկարժեք։

Ավանադական ոսկուն աստիճանաբար փոխարինելու են գալիս այլ մետաղներ եւս՝ արծաթը, տիտանը եւ պլատինը։ Առանձնահատուկ հմայք ունեն ոսկու երկու տեսակի համադրությամբ ստեղծված մատանիները՝ սպիտակի եւ դեղինի։



© NEWS.am STYLE