Արամ MP3-ի հանդիպումը Հոլանդիայի հայերի հետ եւ զորակցություն Մալթայից (ֆոտո)

11:31   7 ապրիլի, 2014

Ապրիլի 6-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքում Արամ MP3-ին հանդիպեց հայկական համայնքի հետ: Հայ համայնքը մեծ ջերմությամբ է ընդունել Արամին:

«Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթի Հայաստանի պատվիրակությունը հատուկ շնորհակալություն հայտնեց Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին, Ալմելոյի հայ համայնքին եւ ՀԲԸՄ հայ մարմնակրթական ընդհանուր միությանը:

Հատկանշական է, որ Արամը հանդիպմանը գնացել է Save Kessab գրությամբ շապիկով: 


Նշենք, որ Արամ MP3-ի ֆավորիտ դարձած «Not alone» երգը հավանել է նաեւ «Եվրատեսիլ»-ի անցած տարվա Մալթայի մասնակից  Gianluca Bezzina-ն: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Not alone» տեսահոլովակը եւ մակագրել. «Loving the Armenian song!! We'll done Armenia :) :) :)»: 

Միացեք Արամ MP3-ի պաշտոնական էջերին սոցցանցերում`
Facebook.com Official
Twitter.com Official Page 
Instagram.com Official Page 




© NEWS.am STYLE