Հայկական շոու-բիզնեսի ապագա մայրիկները

12:26   7 ապրիլի, 2014

Մայրության եւ գեղեցկության տոնի՝ Ապրիլի 7-ի կապակցությամբ, NEWS.am STYLE-ը որոշել է ներկայացնել այն հայտնիներին, ովքեր շուտով պատրաստվում են մայրանալ։ Նրանցից ոմանք մայրության բերկրանքը կզգան առաջին անգամ։

 

Վերջերս հայտնի դարձավ, որ իր առաջնեկին է սպասում երգչուհի Սիրուշոն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ երգչուհին որդի կունենա ամռանը։

Երգչուհի Լանա Խաչատրյանն այս տարի նույնպես կմայրանա առաջին անգամ։ Նա թեեւ հաստատել է իր հղիության մասին լուրը, սակայն հրաժարվում է այլ մանրամասներ հաղորդել։

Հաղորդավրուհի Մարինա Թագակչյանի առաջնեկը կծնվի հուլիս ամսին։

Իսկ դերասաններ Օլյա Հակոբյանը եւ Աբել Աբելյանը ծնողներ կդառնան երկրորդ անգամ։ Օլյան երկրորդ որդուն լույս աշխարհ կբերի օգոստոս կամ սեպտեմբեր ամսին։

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը երրորդ անգամ մայր կդառնա։ Նա սեպտեմբերին  լույս աշխարհ կբերի իր երրրոդ դստերը։

NEWS.am STYLE-ին մայրանալ պատրաստվող այլ աստղերի անուններ եւս հայտնի են, սակայն հարգելով նրանց խնդրանքը՝ չհրապարակել այդ տեղեկությունը, ձեռնպահ կմնանք այլ անուններ նշելուց։

Մայրանալ պատրաստվող բոլոր կանանց մաղթում ենք թեթեւ հղիություն եւ ծննդաբերություն։



© NEWS.am STYLE