Ի գիտություն կանանց. ինչպես գեղեցիկ գանգուրներ ստանալ

18:14   9 ապրիլի, 2014

Տղամարդիկ խելքահան են լինում կանացի գանգուրներից, իսկ ահա թույլ սեռի ներկայացուցիչները նույնիսկ չեն էլ մտածում նորաձեւությունը դրանց վրա շրջել։ Իսկ ինչպե՞ս ինքուրույն գեղեցիկ գանգուրներ ստանալ։

Դրա համար անհրաժեշտ են լաք, սանր, վարսերը գանգրացնող էլեկտրական սարք։

Նախ սանրեք մազերը։ Դրանց վրա թեթեւ լաք արեք եւ կրկին սանրեք։ Հետո այն երկու հավասար մասերի բաժանեք, ինչպես երկու պոչ։ Մի պոչը կապեք հերակալով, իսկ մյուսը թափված թողեք։

Այժմ վարսերը փոքր փնջերի բաժանեք։ Վերցրեք մի մազափունջ, ամբողջ երկայնքով լաք արեք եւ փաթաթեք վարսերը գանգրացնող տաք սարքի վրա։

Հիմա կարեւորի մասին. մազափունջն անհրաժեշտ է փաթաթել ականջների մոտ գտնվող հատվածից: Այդ դեպքում գանգուրները գեղեցիկ կլինեն, մազերը՝ արմատներից բարձրացված։ Մազափունջը պետք է սարքի վրա թողնել 10 վայրկյանից ոչ ավելի։ Եթե երկար պահեք, մազերը շոկային ջերմամշակման կենթարկվեն եւ շուտ կորակազրկվեն։

Այդպես մազափնջերի վրա հերթականությամբ լաք արեք եւ փաթաթեք։ Վերջում եւս մեկ անգամ լաք արեք։ Անմիջապես պետք չէ սանրել։ Մազափնջերը մատներով առանձնացրեք։ Գանգուրները պատրաստ են։

Աղբյուրը՝ otvetin.ru



© NEWS.am STYLE