Մազերի հինա. դիմակ հին արաբական բաղադրատոմսով

19:09   10 ապրիլի, 2014

Այս հին ու հարազատ հինան։ Հինան բուսական ծագմամբ մազի ներկ է (լավսոնիի թփի տերեւների փոշի)։ Լավսոնիան աճում է արեւադարձային կլիմայական պայմաններում, Հյուսիսային եւ Արեւելյան Աֆրիկայից մինչեւ Հնդկաստան։ Դրանից ոչ միայն մազերի ներկ են ստանում, այլեւ արդյունաբերական ներկեր, եթերային յուղ, որն օգտագործվում է կոսմետիկայի մեջ։ Այս ներկը հին ժամանակներից օգտագործում էին արեւելյան գեղեցկուհիները։

Հինան մազերին ոչ միայն փայլուն կարմիր գույն է հաղորդում, այլեւ առողջացնում է, ամրացնում վարսերը, դրանք խիտ ու փայլուն դարձնում։ Ի դեպ, պրոֆիլակտիկ նպատակներով կարելի է հենց անգույն հինա օգտագործել:

Ներկայացնում ենք հինայի հիմքով դիմակներ:

Հինայի վրա այնքան եռացրած ջուր լցրեք, մինչեւ թանձր զանգված ստանա։ Թողեք 15 րոպե։ Այդ ընթացքում գոլորշու վրա լավ տաքացրեք ցանկացած բուսայուղ, օրինակ՝ ձիթապտղի։ Յուղը պետք է գրեթե եռա, որից հետո այն ավելացրեք հինայով զանգվածի վրա։

Սպասեք, մինչեւ դիմակը սառչի, այնուհետեւ 2-3 թ/գ А եւ Е վիտամինային յուղ ավելացրեք։ Լավ խառնեք պատրաստի դիմակն ու քսեք մազերին։ Գլուխը փաթաթեք պոլիէթիլենային գլխարկով։ Ժամանակը կախված է մազերի վնասվածության աստիճանից եւ կարող է մնալ 30 րոպեից մինչեւ 4 ժամ։

Պատրաստի դիմակը կարելի է պահել սառը, չոր տեղում եւ անհրաժեշտության դեպքում տաքացնել մի քիչ եւ քսել մազերին։

Նյութը՝ liza.ua կայքի



© NEWS.am STYLE