22:12 9 ապրիլի, 2014Դավաճանություն… Այս մասին այնքան շատ են խոսում ու գրում։ Թե ինչ պետք է անել սիրելիի դավաճանությունից հետո, որոշումը ձերն է։ Այստեղ չեն կարող ստանդարտ իրավիճակներ լինել։ Պետք է ամեն ինչ մտածել եւ որոշել. այրե՞լ բոլոր կամուրջները, թե՞ ոչ։
Դուք հասկանում եք, որ ձեր հարաբերություններն ապագա չունեն, բայց ամեն ինչ ջնջելն ու կյանքը նոր էջից սկսելն անհնար է թվում։

Սիրելիի դավաճանությունը, մեղմ ասած, հարված է գոտկատեղից ներքեւ, հատկապես, երբ կինը նման բան չի էլ կասկածում: Այդ նորությունն իմանալուց հետո կնոջ համար առաջին երկու շաբաթը մշտական հիստերիաների, ցածր ինքնագնահատականի եւ կատվախոտի ու հանգստացնող հաբերի անընդհատ ընդունման շրջան է լինում։
Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ամենից շատ ինչից եք վախենում. այն բանից, որ առանց սիրելիի՞ եք մնացել, թե՞ որ չեք կարողանալու լուծել կենցաղային խնդիրները։ Դուք պետք է գիտակցեք, որ ինքնաբավ անհատ եք, ով բավական անկախ է, որպեսզի նվաստացում հանդուրժի։ Ուրիշ տղամարդ գտնելն այնքան էլ բարդ չէ, եթե ձեր առջեւ նպատակ եք դրել։ Ճիշտ այնպես, ինչպես միանգամայն իրական է, որ դուք կարող եք ինքնուրույն լուծել ձեր ֆինանսական եւ կենցաղային խնդիրները։

Նոր մարդկանց հետ շփում, նոր ծանոթություններ, աշխատանք, զբաղմունք, երեխաներ. այս ամենն օգնում են շեղվել անպետք մտքերից, որոնց վրա դուք շատ ժամանակ եք վատնում։ Ազատվեք այն ամենից, ինչը ձեզ հիշեցնում է նախկինին եւ ազատ ժամանակ ինչ-որ բանով զբաղվեք։ Այդպիսով դուք մեկ զարկով երկու նապաստակ կխփեք. արագ կհաղթահարեք դեպրեսիան եւ կաշխատեք ձեր վրա։ Հիշեք, որ դա ամենասարսափելին չէ, որը պատահում է կյանքում։
Նյութը՝ infowoman.com.ua կայքի