Անիտա Ցոյը մեծացած որդու լուսանկարն է հրապարակել

16:10   8 ապրիլի, 2014

Ռուսական երգչուհի Անիտա Ցոյն իր միկրոբլոգում որդու՝ Սերգեյի հետ լուսանկար է հրապարակել: Տղան Լոնդոնից արձակուրդ է եկել եւ որոշել է ժամանակը հարազատների հետ անցկացնել:

Առաջին լուսանկարում 43-ամյա Անիտան գրկել է Սերգեյին, ով մեկ գլուխ բարձր է աստղային մորից:

«Ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար: Որպեսզի ծնողներն ու երեխաները ժպտան»,- մակագրել է երգչուհին:

Երկրորդ լուսանկարում Սերգեյը տատիկի՝ Անիտա Ցոյի մոր հետ է:

«Որդիս վերադարձել է Լոնդոնից: Տատիկը ծաղկել է: Սիրելի եւ հարազատ մարդիկ միասին են»,- նկարը մակագրել է Անիտան:



© NEWS.am STYLE