Թոլքիենի ժառանգորդները դատի են տվել Warner Bros- ին

12:45   23 նոյեմբերի, 2012

Ջոն Ռ.Ռ.Թոլքիենի ժառանգորդները եւ նրա գրքերի հրատարակիչ Harper Collins – ը 80 մլն դոլարի հայցով դիմել են Լոս Անջելեսի դատարան՝ Warner Bros. ընկերության New Line բաժանմունքին եւ «Հոբիթ» ու «Մատանիների տիրակալը» ստեղծագործությունների իրավունքների սեփականատեր Saul Zaentz Co. – ին մեղադրելով աշխարհահռչակ գրքերի հեղինակային իրավունքները խախտելու եւ պայմանագրի պայմանները չկատարելու մեջ, հաղորդում է The Hollywood Reporter - ը։

Հայցվորները հիմնականում բողոքում են այն առիթով, որ տարիներ առաջ ստորագրված պայմանագրում կինոստուդիային թույլատրվում էր Ջ.Ռ.Ռ.Թոլքիենի գրքի հերոսների հիման վրա ստեղծել միայն «նյութական արտադրանք», այլ ոչ՝ օնյալն խաղային ավտոմատներ կամ որեւէ այլ թվային մշակում, ինչը ժառանգորդները համարում են ծայրահեղ վիրավորական։



© NEWS.am STYLE